ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան Արտաքին գործերի հանձնաժողովը միաձայն ընդունեց կոնգրեսական Գեյբ Ամոյի փոփոխությունը Հայաստանի վերաբերյալ։
Փոփոխությունը ներառվել է H.R. 3000 օրինագծում՝ 2026 թ․ ֆինանսական տարվա Պետդեպարտամենտի հատկացումների փաթեթում։
Փոփոխության հիմնական դրույթները․
- Հայ ռազմագերիների անմիջական ազատ արձակում։
- Հայոց եկեղեցիների, խաչքարերի ու պատմական վայրերի պաշտպանություն։
- Լեռնային Ղարաբաղից տեղահանված 120 000 փախստականների անվտանգ վերադարձ։
- Տարածաշրջանի հակամարտության խաղաղ կարգավորման խթանում։
Rep. Amo-ն շեշտել է, որ խաղաղության նախորդ փաստաթղթերը չեն կանխել հայկական ժառանգության ոչնչացումը, ռազմագերիների պահումը և փախստականների վերադարձի անհնարինությունը։
Հաջորդ քայլը.
օրինագիծը պետք է անցնի Ներկայացուցիչների տան լիագումար նիստում և Սենատում՝ օրենք դառնալու համար։
Այս միաձայն ընդունումը ցույց է տալիս երկու կուսակցությունների կոնգրեսականների հանձնառությունը՝ պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունն ու աջակցել Հարավային Կովկասում մարդկային ճգնաժամի լուծմանը։
Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ
Հ․Գ․
Սա ամբողջական տարբերակն է, քանի որ նկատեցի՝ տարածվում էին թերի և ոչ լիովին հասկանալի տեղադրումներ։